
Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «Մելանյա Բեգլարյան» ԱՁ-ում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ լցակայանը` 2 վառելիքաբաշխիչ աշտարակներով, գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հանձնարարությամբ «լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ»։