Ուկրաինայի գլխավոր դատարանում նոր քրեական գործ է հարուցվել Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ. այդ մասին հայտնել է գլխավոր դատավորի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին, գրում է ИТАР-ТАСС-ը:
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 22-ին հետապնդում էր սկսվել Յանուկովիչի նկատմամբ. նրան մեղադրում էին մարդկանց կանխամտածված սպանության համար: Դրանից առաջ Ուկրաինայի խորհրդարանը դիմել էր Միջազգային քրեական դատարան՝ խնդրանքով՝ պատասխանատվության ենթարկել Յանուկովիչին, սակայն դատարանը պատասխանել էր, որ Ուկրաինան չի կարող դիմել իրենց՝ նախկին նախագահներին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով. պատճառն այն է, որ Հաագայի դատարանը զբաղվում է առանձին մարդկանց հետ կապ ունեցող իրավիճակների քննությամբ, ոչ թե գործողությունների: