«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի պաշտոնը վերականգնվել է: Մեր աղբյուրները նշում են, թե այն քրեական վարույթը, որը նախաձեռնվել էր նրա նկատմամբ, կարճվել է:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ կապ է հաստատել ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի պարտականությունները կատարող Անժելա Նուշիկյանի հետ, որը մեզ հայտնեց, որ Դավիթ Խիթարյանի հետ կապված պաշտոնական որեւէ տեղեկություն չի ստացել, այդ հարցի հետ կապված որեւէ տեղեկություն չունի: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահները գործընթաց են սկսել բուհերի ռեկտորների դեմ։ Առաջին մեղադրյալը Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորն է:
Գլխավոր դատախազությունը, հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա, հսկող դատախազի կողմից 2023թ. մայիսի 2-ին որոշում էր կայացրել Դավիթ Խիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Փորձեցինք նաեւ Խիթարյանից պարզել տեղեկությունները, որը հայտարարեց. «Ես նման տեղեկություն չունեմ, ինձ փաստաբանս նման բան չի ասել»:
«Ժողովուրդ» օրաթերթը Գլխավոր դատախազությունից փորձեց պարզել՝ դատախազությունը պարտվել է ռեկտորի գործով, եւ ռեկտորի լիազորությունների դադարեցումը ապօրինի է համարել: Ի պատասխան՝ դատախազությունից հայտնեցին, որ այդ որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարան:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում