Կատակերգու և hաղորդավար Վոլյան խանդել է կնոջը Դավիթ Մանուկյանի պատճառով․ ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատակերգու և hաղորդավար Պավել Վոլյան Դավիթ Մանուկյանի (Դավա) պատճառով խանդել է կնոջը՝ Լեյսան Ուտյաշևային։ Այս մասին նա խոստովանել է ТНТ հեռուստաալիքի «Шоу Воли» հաղորդման եթերում։

Դժգոհության պատճառը կնոջ խոսքերն էին, որ «Выжить в Дубае» նախագծի իր սիրելի մասնակիցը սկանդալային բլոգեր ու երաժիշտն է։

«Նա հավանել է այս Դավային։ Դավան գալիս է կնոջս նկարահանումներին և ասում. «Այս ծաղիկներն իմ կողմից քեզ»»,-վրդովված պատմել է Վոլյան:

Պավել Վոլյան և Ուտյաշևան համարվում են ռուսական շոու բիզնեսի ամենաամուր զույգերից մեկը։ Վոլյան հաճախ է սեր խոստովանում կնոջը և բոլոր տղամարդկանց խորհուրդ է տալիս հետևել իր օրինակին։

Հայտնիներն ամուսնացել են 2012թ.-ին։ Նրանք երկու երեխա են մեծացնում՝ որդի Ռոբերտին և դուստր Սոֆիային։ Լրատվամիջոցներում բազմիցս լուրեր են հայտնվում ամուսինների՝ ամուսնալուծվելու ցանկության մասին, սակայն ամեն անգամ նրանք հերքում են այդ լուրերը։




Լրահոս