
Մանրամասներ են հայտնեի դարձել Խարկովի մարզի Պերվոմայսկի քաղաքում տիրող իրավիճակից։ Նշվում է, որ ռուսական ուժերի կողմից Խարկովի մարզի Պերվոմայսկի քաղաքը հրթիռակոծվել է, որի հետևանքով վիրավորների թիվը հասել է 43-ի:
Վիրավորների թվում կա 12 երեխա, այդ թվում՝ երկու նորածին։ Վերակենդանացման բաժանմունք տեղափոխված 10 ամսական տղայի վիճակը կայունացել է, մյուս երեխաներն ստացել են թեթև բեկորային վնասվածքներ, կապտուկներ, քերծվածքներ։