CNN-ը հայտնում է, որ ֆուտբոլիստ Նեյմարը տուգանվել է 3,33 միլիոն դոլարով՝ Բրազիլիայի հարավ-արևելքում իր առափնյա առանձնատան կառուցման ժամանակ բնապահպանական կանոնները խախտելու համար:
Շքեղ նախագիծը խախտել է քաղցրահամ ջրի աղբյուրների, քարերի և ավազի օգտագործման և շարժման կանոնները:
Նեյմարի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այս հարցը։
Mangaratiba-ի բնապահպանական մարմինը երկուշաբթի օրը հայտարարություն է տարածել, որ բնապահպանական խախտումներ են կատարվել «առանձնատանը արհեստական լճի կառուցման ժամանակ»:
Բացի տուգանքից, գործը հետաքննվելու է տեղական գլխավոր դատախազության, պետական քաղաքացիական ոստիկանության և շրջակա միջավայրի պահպանության գրասենյակի կողմից, ի թիվս այլ բնապահպանական վերահսկողության մարմինների:
Ինեսա Սուքիասյան