ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաստաթուղթ․ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին դիմել է Քննչական կոմիտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի և փաստաբան Վահագն Քեշիշյանի դիմումը, որտեղ նրանք նախաքննական մարմնից պահանջում են Վահագն Քեշիշյանին ներգրավվել որպես եղբոր՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպան։ Սակայն նախաքնական մարմինը փաստացի հրաժարվել է պաշտպան ներգրավվել, ուստի անձը զրկված է անհրաժեշտ պաշտպանությունից, ինչի արդյունքում էլ խախտվում է նրա արդար դատաքննության իրավունքը:

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ դատարանը որոշում էր կայացրել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Ինչպես հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, դատարանը բավարարել էր ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից ներկայացված միջնորդությունը։ Բանն այն է, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված hրազենի ապօրինի շրջանառության և խուլիգանությոան համար, որը կատարվել է զենքի գործադրմամբ հոդվածներով։

Ըստ նախաքննությամբ ստացված փաստական տվյալների՝ Խաչատրյանը հունիսի 19-ին ժամը 20․30-ի սահմաններում իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է ավտոտեխսպասարկման կետ, որտեղ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով և հանդուգն վարքագիծ դրսևորելով, խուլիգանական դրդումներով, վիճաբանություն է հրահրել աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։

Ապա, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքը և հեռացել դեպքի վայրից:

Հիշեցնենք` Տիգրան Խաչատրյանին 2022 թվականի մայիսի 30-ին ձերբակալել էին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հիմքով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Հուլիսի 30-ին նա ազատ էր արձակվել։

Քնար Մանուկյան




Լրահոս