Նիկոլ Փաշինյանը պատրա՞ստ է 3 ամիս լռել ու Վարդան Օսկանյանին Արցախի հարցը լուծելու լիազորություն տալ. վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Արցախի հարցով բանակցային գործընթացին:
Նախկին արտգործնախարարը նաև նոր առաջարկով էր հանդես եկել. Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր 3 ամիս լռել, իսկ իրեն Արցախի հարցով բանակցություններ վարելու լիազորություն տալ.

«Եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, վստահեցնում եմ ձեզ շատ կարճ ժամանակում, երկու-երեք ամսվա ընթացքում կտրուկ կարելի է իրավիճակում փոփոխություն մտցնել, բայց այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոս, Փաշինյանը երեք ամիս պետք է լռի, այնքան վնաս, ինչքան վնաս տրվել է հայ ժողովրդին ու Հայաստանին՝ Փաշինյանի խոսելու արդյունքում, այլ բան չի եղել։ Փաշինյանի խոսելը մեր գլխին բերել է պատերազմ, այսօր Փաշինյանի շարունակել խոսելը առավել բարդացնում է իրավիճակը»,-հայտարարել էր Օսկանյանը։

ArmLur.am-ը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասայանից հետաքրքրվել է՝ արդյոք պատրա՞ստ է Փաշինյանը լռել, ոչինչ չխոսել ու Վարդան Օսկանյանին Արցախի հարցը լուծելու լիազորություն տալ.

«Անկեղծ ասած, վարչապետի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթը, այնուհետև՝ հարցուպատասխանը, ցանկացած տեսակի հարցերի հստակ արձագանքն է: Ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլ նաև դրանից հետո հնչած տարբեր մեկնաբանությունների առումով որևէ արձագանք այս պահին չենք ուզում ունենալ, քանի որ կարծում ենք, որ վարչապետի այն տեսակետները և հայտարարությունները, որոնք հնչեցվել են ԱԺ քննիչ հանձնաժողովում, դրանք սպառիչ են և այլ մեկնաբանության կարիք չենք տեսնում»,-արձագանքեց Բաղդասարյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս