
Չնայած նրան, որ Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղում այլևս ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, թե Արցախում հայկական զինված ուժեր կան տեղակայված և պահանջում է դրանք ամբողջությամբ դուրս բերել Արցախից:
«Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա պետք է զինված ուժերն ամբողջությամբ դուրս բերի Լեռնային Ղարաբաղից»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը
ArmLur.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ խմբակցության» պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշում է՝ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կեղծ տեղեկատվական ֆոն է ապահովում` ռազմական հետագա գործողությունների գնալու համար:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան