Նիկոտինի Գլոբալ Ֆորում. Վնասի նվազեցման հնարավորությունները և մարտահրավերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարշավայում կայացավ ծխելու վնասի նվազեցմանը նվիրված 10րդ ամենամյա Գլոբալ Նիկոտինի Ֆորումը։ Ավելի քան ութսուն երկրներից հարյուրավոր պատվիրակներ, ավելի քան յոթանասուն միջազգային փորձագետներ, գիտնականներ, սպառողներ և առողջապահական համակարգի ներկայացուցիչներ հավաքվել էին Լեհաստանի մայրաքաղաքում՝ քննարկելու ծխախոտի վնասի նվազեցման ռազմավարության առավելություններն ու մարտահրավերները։

Վնասի նվազեցումը հանրային առողջության ռազմավարություն է, որի նպատակն է նվազեցնել անհատների և համայնքների առողջությանը սպառնացող ռիսկերը: Այս ռազմավարությունը ընդունված է  հանրային  առողջության մասնագետերի և առողջապահական կառույցների կողմից, և կիրառվում է տարբեր ոլորտներում, ինչպիսին է օրինակ ՄԻԱՎ-ի դեմ պայքարը։

Ծխելու դեպքում վնասի նվազեցումը նշանակում է խրախուսել չափահաս ծխողներին, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում դադարեցնել նիկոտինի օգտագործումը, որպեսզի ավանդական այրվող ծխախոտից անցնեն ավելի անվտանգ ապրանքների, ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետները, տաքացվող ծխախոտի արտադրանքները, սնուսը և այլն: Գիտական ապացույցները ցույց են տվել, որ այս բոլոր ապրանքները զգալիորեն ավելի անվտանգ են, քան այրվող ծխախոտ օգտագործելը:

Ֆորումի ընթացքում կայացան բազմաթիվ քննարկումներ, ինչպես այս արտադրանքների վերաբերյալ գիտության և հետազոտություների մասին, այնպես էլ ճիշտ օրենսդարական կարգավորումների կարևորության մասին, որոնք թույլ կտան չափահաս ծխողներին տեղեկատվություն ստանալ և անցում կատարել ավելի անվտանգ արտադրանքների։

Ֆորումի ժամանակ նաև քննարկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիրքորոշումը, որը ներկայումս դեմ է ծխելու վնասի նվազեցման ռազմավարությանը, չնայած որ այրվող ծխախոտ ծխելը ոչ-վարակիչ հիվանդությունների հիմնական պատճառներից մեկն է և ամեն տարի միլիոնավոր մահերի պատճառ է դառնում: Ըստ կազմակերպիչների սա արդիական խնդիր է, քանի որ ԱՀԿ-ի Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի Կողմերի տասներորդ համաժողովը (COP10), որը նախատեսված է նոյեմբեր ամսին, կարող է այնպիսի որոշումներ ընդունել նվազեցված ռիսկով արտադրանքների վերաբերյալ, որոնք լուրջ հետևանքներ կունենան հանրային առողջության վրա և կզրկեն միլիոնավոր մարդկանց ավելի անվտանգ այլընտրանքի անցնելու հնարավորությունից։




Լրահոս