Երևանում բախվել են Volkswagen-ն ու Hyundai-ն, կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում բախվել են Volkswagen Jetta և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։

1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 2 հոգի էլ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Վարորդները վթարի մեջ մեղադրում են միմյանց։




Լրահոս