Պլանային ջրանջատում Կոտայքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս այգեգործական զանգվածի և Արզնի գյուղի ջրամատակարարումը բարելավելու նպատակով՝ Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով իրականացվում են ջրագծերի փոխարինման և ներքին ցանցի կառուցման աշխատանքներ: Կապված ջրագծերի փոխմիացումներն իրականացնելու հետ՝ ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 10.00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս այգեգործական զանգվածի, Արզնի գյուղի և հարակից իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս