
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի տան խուզարկության արդյունքում հայտնաբերված զենքերը վերադարձվել են սեփականատիրոջը: Պրիգոժինին վերադարձրել են նաև Glock անվանական ատրճանակը։ Այն նա նվեր էր ստացել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուից:
Հուլիսի 4-ին Պրիգոժինին վերադարձրել են երկու «Սայգա» կարաբին, ավստրիական Steyr Mannlicher հրացան, «Արկա» կիսաավտոմատ հրացան և ևս մի քանի հրացան և ատրճանակ։