Երևանում օդային տրանսպորտով տեղաշարժվելը շուտով իրականություն կդառնա: Նախատեսվում է Երևանում ճոպանուղու նոր կայաններ կառուցել, ճոպանուղին կսպասարկի 7 ուղղություն՝ Ֆրանսիայի հրապարակից Հյուսիսային ավտոկայան, Ավան, Նոր Նորք, Նուբարաշեն, Շենգավիթի կայարանից Կոմիտասի պողոտա, Լենինգրադյան փողոցից Դավիթաշեն, ապա Լամպերի գործարան, Աշտարակի խճուղուց դեպի կինո Հայաստան։
Նոր ճոպանուղի կառուցելու գաղափարը «Ապրելու երկիր» կուսակցությանն է: Նախատեսվում է աշխատանքների մեկնարկը տալ սեպտեմբերի 18–ից և ավարտին հասցնել 3.5-4 տարվա ընթացքում: «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ներկայացնելով ճոպանուղու նախագիծը՝ մանրամասնեց, որ այն կլինի 70 կմ երկարության, կունենա միջինում 0.7 կմ արագություն, կգործի 94 կանգառ։ Մանե Թանդիլյանը կարծում է՝ խցանումների, տրանսպորտային իրարանցման լուծումը հենց ճոպանուղին է.
Ճոպանուղին լինելու է քաղաքային ընդհանուր տրանսպորտի մաս, լինելու է նույն կերպ մատչելի բոլորի համար։ Այն նաև հարմարացված է լինելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ըստ նախագծի հեղինակների, այն կլուծի մայրաքաղաքի խցանումների հարցը, մայրաքաղաքի հեռավոր տարածքները կկապի կենտրոնին, ինչպես նաև հասանելիություն կունենա այն քաղաքամասեր, որտեղ մեքենաները դժվարությամբ են մուտք գործում։
Ամբողջ նախագիծը մոտավոր հաշվարկներով կարժենա 50 մլն դոլար, ինչպես նախագծի հեղինակներն են վստահեցնում՝ ճոպանուղու կառուցումն անհամեմատ ավելի էժան կլինի, քան` մետրոյի կառուցումը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան