Պաշարված, շրջափակված մի կերպ դիմադրում ենք․ Բաբայանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ և Արցախում խնդիրներն օր օրի ավելանում են։ Դադարեցվել է նաև վառելիքի ներկրումը, իսկ պարենային ապրանքներն ու դեղորայքը սպառման եզրին են:

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ասաց, որ Արցախում նույն իրավիճակն է․

«Պաշարված, շրջափակված մի կերպ դիմադրում ենք: Պարենային ապրանքների պակասություն կա,  ժողովրդական լեզվով ասած, մի կերպ «յոլա» ենք գնում: Փորձում ենք ներքին պոտենցյալը օգտագործել, գյուղերից սննդամթերք բերել, որոշ բաներ էլ այս պահին Արցախ է գալիս «Կարմիր խաչի» և ռուս խաղաղապահների միջոցով:

Ինչպես նաև «կարմիր խաչի » միջոցով որոշ հիվանդներ են տեղափոխվել Հայաստան»-ասաց Բաբայանը:

Մաշա Մելքոնյան 




Լրահոս