Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման իր ելույթի ժամանակ նշել է, որ չի ընդունի ՄԱԿ-ի Անվտանգության ոլորտում Ադրբեջանի դեմ ուղղված միակողմանի և կողմնակալ հայտարարությունները։
«Չնայած նրան, որ Հայաստանը ստիպված է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, Ադրբեջանի տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, դեռևս կան հայկական զինված ուժեր»,- ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ եթե Հայաստանը իսկապես շահագրգռված է տարածաշրջանում երկար սպասված խաղաղությամբ, ապա Ղարաբաղում գտնվող նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ դուրս գան տարածաշրջանից։
Այս մասին ArmLur.am-ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ․
«Ուրիշ ի՞նչ ենք մենք սպասում Ալիևից, իհարկե, նա այդպես պետք է ասի: Բայց պարզ է, որ իր ասածը չի համապատասխանում իրականությանը: Եթե մեզ փորձում են «խցկել» Ադրբեջանի կազմի մեջ, պարզ է, որ Ալիևն էլ պետք է օգտվի այդ իրավիճակից. կարողա չօգտվի՞: Այս իրավիճակի լուծումը միայն այն է, որ Հայաստանը Արցախը չճանաչի Ադրբեջանի մաս: Եթե Հայաստանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, մենք կկորցնենք նաև Երևանը»-ասաց Բաբայանը:
Մաշա Մելքոնյան