ՊՍԺ-ի ղեկավարությունը դժգոհ է թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի պահվածքից։
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, ակումբը կարծում է, որ խաղացողը խախտել է իր խոստումը` 2022 թվականին պայմանագիրը երկարաձգելիս։ Այն ժամանակ խաղացողը վստահեցրել է, որ չի հեռանա ակումբից ազատ գործակալի կարգավիճակով: Դրանով պայմանավորված ակումբը որոշել է կարճաժամկետ պայմանագիր կնքել Մբապեի հետ և չի պնդել պարտադիր երեք տարվա պայմանագիր։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը 43 խաղում դարձել է 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ ՊՍԺ-ի հետ Մբապեն հինգ անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը, երեք անգամ՝ Ֆրանսիայի գավաթը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի հարձակվողը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն 224 միլիոն եվրո + 56 միլիոն եվրոյի դիմաց։