
Մի խումբ քաղաքացիներ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի կազմակերպմամբ պատրաստվում են գիշերն անցկացնել նախագահական նստավայրի մոտ՝ Բաղրամյան 26-ում, որտեղ այս օրերին աշխատում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ կառավարությունում ընթանում են վերանորոգման աշխատանքներ։
Ղազարյանն այս շարժումը կոչել է Արժանապատվության հեղափոխություն։