
Նոյեմբերի 3-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել Աբովյան քաղաքի 45-ամյա մի բնակիչ, որը հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Նույն օրը, ժամը 13.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Երևան քաղաքի 24-ամյա մի բնակիչ, որը հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Հետախուզվողը տեղափոխվել է ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: