Լուսանկարը՝ համացանցից
Ազատության հրապարակում նշվել է Յոգայի 9-րդ միջազգային օրը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը եւ ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Միջոցառման ընթացքում յոգայի մասնագետները ցուցադրել են յոգայի տարբեր դիրքեր, մեկնաբանել դրանց նշանակությունը:
ՊՐՈԲԱՑԻԱ
ՀԱՐՑ. Ո՞վ կարող է լինել պրոբացիայի դոնոր:
Կամո Սեւոյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կամավոր կարող է լինել տասնութ տարին լրացած այն անձը, որը՝
1) տիրապետում է հայերենին,
2) ուսանում է իրավագետի, սոցիոլոգի կամ հոգեբանի մասնագիտությամբ կամ ունի պրոբացիայի ծառայության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ համապատասխան որակավորում:
Պրոբացիայի ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կամավոր չի կարող լինել այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ՝
2) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ՝
3) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով:
ՎԱՐԿ
ՀԱՐՑ. Ես կատարել եմ վարկի մարում նախկին բանկում ինձ տրամադրված վարկային կոդով, բայց վարկս չի մարվել: Ինչպե՞ս պետք է լուծվի խնդիրը:
Վարդուհի Սիմոնյան (53 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե Դուք կատարել եք վարկի մարման գործարք նախկին բանկում Ձեզ տրամադրված վարկային կոդով, փոխանցված գումարը չի ուղղվի Ձեր՝ արդեն «Արդշինբանկ»-ում սպասարկվող վարկի մարմանը: Անհրաժեշտ է կատարել «Արդշինբանկ»-ում վարկի մարում Ձեզ տրամադրված նոր վարկային կոդով ժամկետանց պարտավորությունների առաջացումից խուսափելու համար:
Ձեր՝ այլ բանկի վարկային կոդով փոխանցված գումարը կվերադարձվի Ձեզ՝ առանց լրացուցիչ դիմումի:
Եթե, այնուամենայնիվ, Ձեր վարկը ժամկետանցվել է այլ բանկի վարկային կոդով փոխանցում կատարելու հետեւանքով, Ձեր դիմումի հիման վրա՝ «Արդշինբանկ»-ը կկատարի ժամկետանց պարտավորության սրբագրում:
«Արդշինբանկ»
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Ձեր վարկի նոր վարկային կոդի մասին կարող եք տեղեկանալ՝
l Բանկից ստացված sms-տեղեկացումից, Ձեր էլ. փոստին ստացված տեղեկատվական նամակից,
l Զանգահարելով բանկի կոմունիկացիոն կենտրոն 012222222 հեռախոսահամարով,
l Թողնելով հետզանգի պատվեր www.ardshinbank.am կայքում,
l Այցելելով բանկի որեւէ մասնաճյուղ: Մասնաճյուղերի հասցեները եւ աշխատանքի ժամերը հասանելի են հետեւյալ հղումով. https://www.ardshinbank.am/branches-and-atms: