Քիչ առաջ տեղեկացանք, որ այսօր` ժամը 10.00-ին, ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող, Աշտարակ քաղաքում գտնվող կիսակառույց տանը հայտնաբերվել են 2 գազի բալոն և անհայտ սարք:
Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ, ՄՃԿԿ ՕԽ-ն և փրկարարկան ջոկատը` սակրավորներով:
Դեպքի առթիվ մանրամասներ իմանալու համար Armlur.am-ը փորձեց կապ հաստատել մարզպետ Սահակյանի հետ, սակայն վեջինս հրաժարվեց մանրամասներ հաղորդել դեպքի առթիվ և ասաց, որ արդեն հոգնել է լրագրողների զանգերից ու հարցերից:
Armlur.am-ը հետամուտ կլինի՝ պարզելու, թե ինչ արտակարգ դեպք է պատահել մարզպետի բնակարանում: