Լվովում գիշերը ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Ի սկզբանե նշվում էր երեք զոհի մասին, սակայն այժմ հաստատվել է չորս թիվը։
«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Առավոտյան ժամը 7:00-ի դրությամբ չորս մարդ զոհվել է, ինը վիրավորվել»,- իր հերթին հայտնել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ տարհանվել է 64 մարդ։
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտնում է, որ ռուսական հրթիռային հարվածի ժամանակ հրթիռի բեկորները խոցել են բնակելի շենքը։