Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին։ Նա իր ելույթում նշեց, որ Հակարիի կամուրջի արգելափակումից հետո այնտեղ անգամ առաջին անհրաժեշտությւան ապրանքների մուտքն է արգելված և հնարավոր չէ իրականացնել։
Փաշինյանը խոսեց նաև Ադրբեջանի հռետորաբանության մասին։ Մասնավորապես, խոսքն Ադրբեջանի նախագահ Ալիևի այն հայտարարության մասին է, որ պետք է Արցախից դուրս բերվեն հայկական զորքերը։ Վերջինս հստակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում ՀՀ բանակ չկա։
Մանրամասները՝ տեսանյութում