
Կառավարությունն իր այսօրվա նիտում հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի փոփոխություններին։ Կառավարությունն այն նաև համարեց անհետաձգելի:
Նախագծով առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում հնարավոր կլինի Վարչապետի որոշմամբ կարգավորելու Եվրոպական դատարանում Հայաստանից ընտրվող դատավորի ընտրության ընթացակարգը և թեկնածուներին ներկայացվող պահանջները:
Օրինակ, հնարավոր կլինի Վարչապետի որոշմամբ ձևավորել հանձնաժողով, հաստատել դրա կազմը: Հանձնաժողովը, հաստատված աշխատակարգին համապատասխան կկազմակերպի և կանցկացնի ընտրության գործընթացը՝ երկու փուլով, կիրականացնի մասնակիցների գնահատում և երեք լավագույն մասնակիցներից կազմված ցուցակը սահմանված կարգով կներկայացվի հաստատման: