Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքի վերաբերյալ։
«Սիրելի՛ երկրպագուներ,
Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը վերսկսված է:
Տոմսեր ձեռք բերել ցանկացողների ահռելի մեծ քանակով պայմանավորված՝ ՀՖՖ տոմսերի վաճառքի պաշտոնական կայքը դադարեցրել էր իր գործունեությունը. կայքում միաժամանակ մոտ 5000 օգտատիրոջ գտնվելը և տոմս ձեռք բերելու փորձերը հանգեցրել էին կայքի խափանմանը:
Այժմ www.tickets.ffa.am-ն անցել է իր բնականոն աշխատանքին: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար կայքը ծանրաբեռնվածության դեպքում կծանուցի օգտատերերին, որ տվյալ պահին հնարավոր չէ գնում կատարել և պետք է սպասել մինչև որոշ օգտատերեր կատարեն գործարքը և դուրս գան կայքից:
Սիրելի՛ երկրպագուներ, շնորհակալ ենք ըմբռնումով մոտենալու համար:
Տոմսերը կարող եք ձեռք բերել նաև Idram&IDBank հավելվածի միջոցով»,- այս մասին ասվում է հայտարարության մեջ։