ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փակեք դուռը, չթողեք մարդ բարձրանա վերև». Կարեն Անդրեասյանի գաղտնի պահանջի բացառիկ ձայնագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 3-ին հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական գործի վերաբերյալ որոշումը եւ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին: Մինչ որոշման հրապարակումը դատավորը գործի քննությունը վերսկսկելու միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն Դատական Խորհրդին, որի պատճեներն ուղարկել է գործի քննությանը մասնակցող բոլոր անդամներին բացի Կարեն Անդրեասյանից:

Բան այն է, որ հուլիսի 26-ին Հարությունյանի վերաբերյալ գործի քննության ընթացքում խորհուրդը որոշել է դատավորին հեռացնել ԲԴԽ նիստերի դահլիճից, փաստաբանները, որոնք այդ օրը գործադուլ էին անում ու չէին ներկայացել նիստին, դատավորին նիստերի դահլիճից հեռացնելուց անմիջապես հետո դատական կարգադիչներին տեղյակ են պահել, որ ցանկանում էր ներկայանալ նիստին, սակայն դրանից րոպեներ անց կարգադրիչները հայտնել են, որ նիստն ավարտված է:
Արդյունքում դատավոր Հարությունյանը միջնորդություն էր ներկայացրել եւ հայտնել, որ իր՝ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո տեղի են ունեցել իրադարձություններ, որոնց մասին խորհուրդը, խորհրդի անդամները, կարող էին տեղեկացված չլինել:

Մասնավորապես՝ Հարությունյանը, միջնորդության մեջ նշել էր. «Կարեն Անդրեասյանը, դատական նիստում խորհրդին, գործի քննությամբ զբաղվող, հարցուպատասխանի մեջ գտնվող անդամներին տեղյակ չի պահել, չի արձանագրել, որ դատավորի հեռանալուց հետո դատական նիստին մասնակցելու ցանկություն են հայտնել ԲԴԽ ժամանած փաստաբաններ Երեմ Սարգսյանը և Միքայել Շխիմյանը, որոնց Կարեն Անդրեասյանի հրահանգով չեն թողել մուտք գործել շենք՝ դատական նիստերի դահլիճ: Նշվածն ավելի վաղ, առնվազն, հիմնավորվել էր ներկա գտնվող լրատվամիջոցների տեսաձայնագրություններով և զուգահեռ ընթացող դատական նիստի ձայնագրության կրիչի իրական ժամանակների պարզ համադրության արդյունքում:

Սակայն, դատական նիստի պաշտոնական ձայնագրության (այս պահին նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ) վերարտադրումից առավել հստակեցվում է, որ հնարավոր չէ մեղքը զուտ բարդել հրամաններ կատարող կարգադրիչների վրա և աներկբայորեն ապացուցվում է, որ Կարեն Անդրեասյանը դիտավորությամբ խորհրդի անդամների մեծ մասից թաքուն հրամայել է վարույթին ներգրավված փաստաբաններին արգելել մասնակցել դատական նիստին, մուտք գործել շենք, իսկ դատական նիստում արդեն բարձրաձայն ափսոսանք ու ցավ է հայտնել դատավորի և փաստաբանների բացակայության առթիվ՝ իրեն շնորհելով դատական նիստը նրանց բացակայությամբ շարունակելու հնարավորություն:
Այսպես՝ ArmLur.am-ը ներկայացնում է բացառիկ ձայնագրություն։

Քնար Մանուկյան




Լրահոս