Երևանի վարչական շրջաններից մեկում աշխատակից է հեռացվել աշխատանքից «Հայաքվեի» սեղանին մոտենալու համար. Կոստանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես սարդեն հայտնի է, «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության շրջանակներում ստորագրահավաք է ընթանում՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով, որպեսզի Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանվի՝ 10-15 տարի ժամկետով։ Եթե 50 հազար քաղաքացի ստորագրի, նախագիծը կմտնի ԱԺ օրակարգ։

Սակայն հայրենի իշխանությունները փորձում են ամենն  կերպ խոչընդոտել գործընթացին:

ArmLur.am-ի հետ զրույցում «Հայաքվե» նախաձեռնության  անդամ Աննա Կոստանյանն ասաց, որ հանրապետության որոշ շրջաններում հրաժարվել են տարածք տրամադրել նախաձեռնությունը իրականացնելու համար:

«Հայաքվեին» խոչընդոտելը սկսվել է հենց ԿԸՀ-ի հաստատումից հետո Երևանի վարչական շրջաններում: Բայց այս խոչընդոտները հաղթահարելուց հետո մենք ունենք նաև համայնքներ՝ Դիլիջանը և Ամասյան, որոնք մինչև հիմա հաստատում չեն տվել, այլ հակառակը՝ մերժել են  մեզ տրամադրել օրենքով նախատեսված տարածք, ստորագրահավաքը իրականացնելու համար:

Մենք դիմել ենք Դատախազություն. Դատախազության պատասխանի համար նախատեսված էր 10-օրյա ժամկետ, որը այսօր սպառվում է, և եթե մինչև օրվա վերջ մենք պատասխան չստանանք, կնախատեսենք համապատասխան քայլեր:

Եղել են նաև խոչընդոտներ, որոնք փաստերով են, բայց վիճարկելի են ապացույցների առումով: Օրինակ դեպք ենք ունեցել, որ Երևանի վարչական շրջաններից մեկում աշխատակից է հեռացվել աշխատանքից, միայն նրա համար, որ մոտեցել է «Հայաքվեի» սեղանին՝ զուտ հետաքրքրվելու համար: Այդ քաղաքացին հրաժարվել է խոսել այդ մասին, որովհետև,  իր թոռը ևս աշխատում է թաղապետարանում, և մարդիկ վախենում են, որ իրեն էլ կազատեն աշխատանքից:

Ասեկոսեների մակարդակով նաև տեղեկութուններ են տարածվում, որ հրահանգ է իջեցված Երանի վարչական շրջանների ղեկավարներին, ղեկավարներից էլ աշխատողներին, որ եթե մասանկից լինեն Հայաքվեին, ապա խնդիրներ կունենան աշխատանքի հետ կապված: Այս մասով դեռ ապացույցներ չունենք, բայց հետամուտ ենք լինելու գտնել մեկին, ով կվկայի  դրա մասին» – ասաց Աննա Կոստանյան:

Կոստանյանը նաև հավելեց, որ Հայաքվեին միացողների թիվը օրեցօր ավելանում է, և իրենք վստահ են, որ ցանկալի արդյուքնին  հասնելու են նախատեսվածից ավելի շուտ:

Իսկ ստորագրած քաղաքացիների թվի մասին հստակ տեղեկություն կտրամադրեն շաբաթ օրը, թվերի ամփոփումից հետո:

Մաշա Մելքոնյան 




Լրահոս