
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր» պոմպակայանում վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածներում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի՝ Մայակ, Բանավան թաղամասերում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: