
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե ռուսական կողմն է խնդրել, որ Լաչինի երեք գյուղ ժամ առաջ հանձնվի Ադրբեջանին, պատասխանել է.
«Ես ծանոթ չեմ այդ հայտարարություններին և չեմ ճանաչում այդպիսի պաշտոնյաների։ Այդ պատճառով դրանք չեմ կարող մեկնաբանել։ Լաչինի միջանցքի ճանապարհը փոխվել է եռակողմ համաձայնության հիման վրա»։