Գնացե՛ք Կիև և հարցրե՛ք՝ ով էր Յանուկովիչը մինչև հեղափոխությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ մարդ իր էությամբ սագագող է, ապա դա անբուժելի հիվանդություն է, իսկ նման մարդուն վստահել մի մեծ ժողովրդի ճակատագրի տնօրինում, դա արդեն դաժանության ու մազոխիզմի սահմանն անցած անխղճություն է… Յանուկովիչի կեսագրականից բաց թողնելով նրա զվարթ մանկությունը փաստենք, որ նա պատանկության տարներին վաստակել է երկու դատվածություն: Առաջինը գողության համար (1967 թ), իսկ երկրորդը` միջին ծանրության մարմնական վնասվածքներ հասցնելու համար (1970 թ):

Երբ ուկրաինական դեպքերի առիթով փորձեցի ծանոթանալ նրա կենսգրությանը ինձ համար պարզեցի, թե ինչու էր ղզիկի պես վախենում Տիմոշենկոյից ու անում հնարավորը վերջինիս փակի տակ պահելու համար` գազի գործից բացի ընդհուպ սպանության մեղադրանքներ սարքում…

Ասածս ինչ է. Յանուկովիչի կարգի մարդիկ բարդույթավորված են և նրանց ուղեղը հանգիստ վիճակի մեջ չի լինում, որպեսզի ազգային կարևորագույն որոշումներ կայացնեն… Միշտ լարված է նրանց նյարդային համակարգը, քանի որ վախ ունն ծիծաղի առարկա դառնալ, խաբվել ու օգտագործվել շրջապատի կողմից, «վաստակած» ահռելի գումարները ապահով տեղավորել… Համաձայնվեք, որ իրոք բարդ հարցեր են մեկ անձի համար:

Այս նախաբանից հետո հիմանակ ասելիքս նա է, որ հենց նմաններն են դառնում ազգային դավաճան և համոզված եմ, որ նրա այդ կերպարն էր պատճառը, որ սկզբում իրեն դրել էր Կեսարի տեղ ու կիևյան միլիոնանոց միտինգից հետո ինքնկամ հարաժարական չտվեց ու չհռչակեց նոր ընտրություններ /Սահակաշվիլիի տարբերակով, որն գոնե վաստակեց նախագահության երկրորդ ժամկետ/: Սա բացահայտ դավաճանություն էր Ուկրաինայի քաղաքացիների հանդեպ…

Երբ դեպքերը զարգացան իր համար անցանկալի տարբերակով` դիմեց ուժայիններին… Բայց սրանց էլ դավաճանեց: Աշխարհը ուղիղ եթերով ունկնդրում էր, թե ինչպես էր բերկուտցիները ուս-ուսի կանգնաց նախահարձակ չէին լինում ի պատասխան կարկուտի պես թափվող քարերին ու ամրաններին, հրավառությանը ու բենզինով շշերի հարձակմանը… Ուղղակի կանգանց այրվում ու խեղվում էին… Բարդույթավորված էակին հավանաբար կողից հասկացրել էին, ամեն ինչ անի, որ զոհեր չլինի, ոչ մի դեպքում զոհեր պետք է չլիներ… Բայց դե Ուկրաինայով «զբաղվող» տարբեր “իստիտուտներ” մատուցեցին անթիվ-անհամար զոհեր և եղավ այն ինչն-որ եղավ բոլորիս աչքի առաջ և հավանաբար ինքն էլ չհասկացավ, որ ովքեր էին այդ դիպուկահարները…

Կարճ ասած Յանուկովիչը տապալվեց, քանի որ հենց մասայական ալեկոծոցությունների սկզբում հրաժարական չտալով ու նոր ընտրություներ չկազմակերպելոն դավաճանեց սեփակամ ժողովրդին, այսինքն չընտրեց դեմոկրատական ճանպարհը: Մնաց իշխանություն ուժով պահելու տարբերկը, բայց քանի որ բերկուտին ու մնացած իրավապահներին տվել էր կատաղած «գազանի» բերանը ու հրամայել ուժ չկիռաել, ապա այս անգամ նա դավաճնեց իրեն գոյությունը ապահովող ուժայիններին:

Այսինքն երբ հրաժարվում ես դեմոկրատիայից և բռանպետություն դառնալու գաղափարներից միաժամանկ, ստանում ես  այսօրվա կորուսյալ Ուկրաինայի նման երկիր, քանի որ երկրի կառավարման երրորդ տարբերակ չկա…

Ե զ ր ա հ ա ն գ ու մ

Հիմա ինչ եք կարծում, Հայաստանում վարչախումբը նույն գործելոճով չի առաջնորդվում`

– ժողովուրդը իր հանդեպ իրագործված դավաճանությանը ի պատասխան ընտրել է բողոքի ամենադաժան տարբերակը` լքում է երկիրը և վերջ,

– իրական ազատամարտիկների և ներկա ուժայինների սոցիալական վիճակը կարելի է գնահատել ողորմելի, քանի որ երբ դավաճանվել է ժողովուրդը, ապա նրանք էլ դրա մի մասնիկն են և ամեն օր կռիվ են տալիս կոմունալ վճարների ու ֆիզիկական գոյության և բանկային տոկոսները վճարելու համար… և թող ինձ որևէ մեկը չհամոզի, որ մեր երկիրը պահող ուժայինները իրենց դավաճանված չեն զգում, հարցրեք ինքներդ…

Հիմա ինչ??? Սպասենք հայկական Մայդանի, թե երբ մեր կառավարկան բաշիբոզուկները կգիտակցեն պահի լրջությունը ու ինքնակամ ռադ կլինեն «Մեյդանից»??? Իսկ որ գանլու են, դա միանշնական է, քանի որ սագագող Յայնուկովիչի նման հայրենի վարչակազմը երկու ուղղաթյամբ էլ դավաճանություն են գործել… միայն թե ռադները քաշելը անարյուն լինի, մեղք է մեր բազմաչարչար ժողովուրդը… շատ մեղք է… 

Հարություն Առաքելյան

Եվրոպայի Հայկական Միությունների

Ֆորումի փոխնախագահ




Լրահոս