
Հուլիսի 6-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ բրիգադի գեներալ Ալեքսեյ Գրոմովը ուկրաինական լրատվականներից մեկին տված հարցազրույցում խոսել է նոր սպառազինության ձեռքբերման մասին:
Մասնավորապես Գրոմովը նշել է, որ մոտ ապագայում ուկրաինական բանակը համալրվելու է թուրքական արտադրության «T-155 Fırtına» հաուբիցներով:
«Այս պահին սպասվում է Ուկրաինայի զինված ուժերում չկիրառված Archer և Fırtına նոր համակարգերի մատակարարմանը»,- Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ասել է ուկրաինացի պաշտոնյան:
Նշենք, որ վերոհիշյալ հաուբիցը 8-25 կմ հեռավորության վրա գտնվող թիրախի ուղղությամբ 15 վրկ-ում կարող է արձակել 3 կրակոց: Այն մարտական առաջադրանքի կատարումից հետո 30 վայրկյանում կարող է փոխել կրակային դիրքը, իսկ 20 վայրկյանում լիցքավորվել նոր 48 փամփուշտով: