Լուսանկարը՝ համացանցից
Իսպանացի սերիական ռեկորդակիրն իր անվանը նոր տիտղոս ավելացրեց՝ 100-մետրանոց մրցուղին վազելով բարձրակրունկ կոշիկներով։
34-ամյա Քրիստիան Ռոբերտո Լոպես Ռոդրիգեսը 2,76 մատնաչափ բարձրության կրունկներով 100 մետրը վազել է 12,82 վայրկյանում։
Ռոդրիգեսը շրջանցել է Անդրե Օրտոլֆի ռեկորդը, որը 2019 թվականին բարձրակրունկ կոշիկներով 100 մետրը վազել էր 14,02 վայրկյանում։
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. ԵՊՀ-ում ասպիրանտուրայի ընդունելությունը ե՞րբ է կատարվում:
Աննա Առաքելյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հեռակա ուսուցմամբ (անվճար եւ վճարովի հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելությունը սովորաբար կազմակերպվում է ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
Երեւանի պետական համալսարան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրա ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման եւ մասնագիտական քննության անցկացման հստակ ժամկետները, ինչպես առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի դեպքում, ԵՊՀ-ն ներկայացնում է դիմորդներին ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած ժամանակացույցը ստանալուց հետո՝ տարածելով համապատասխան հայտարարություն(ներ)։
ԵԿԱՄՈՒՏ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կատարվում եկամտահարկի վերադարձը:
Սիմա Բաղդասարյան (29 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վարկառուին /համավարկառուներին/ եկամտային հարկի վերադարձը գանձապետարանը իրականացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ուղեկցող գրությունը (որով ներկայացվում է վճարման հանձնարարականը) ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
ՀՀ ֆինանսների նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ ենք համարում նշել, որ հիմնականում վերադարձն իրականացվում է վերոնշյալ գրությունը գանձապետարան մուտքագրման օրը կամ հաջորդ աշխատանքային օրը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գրությունը ստացվել է բանկային օրվա ավարտից հետո: