
Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի Հայաստան – Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը՝ շնորհակալություն հայտնելով «երկրպագուներին ցուցաբերած աննախադեպ ակտիվության համար»։
Առցանց վաճառքը կատարվել է tickets.ffa.am-ի եւ Idram&IDBank հավելվածի միջոցով։
Հայաստան – Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։