«Հնարավոր է նաեւ պատիժ կիրառվի նրա նկատմամբ»․ ինչու Նազիկ Ավդալյանը ոտքի չի կանգնել Թուրքիայի հիմնի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասնեց երեկ Նազիկ Ավդալյանի մասնակցությամբ մեծ աղմուկ բարձրացած դեպքի հանգամանքները. «Նազիկ Ավդալյանի փոխանցմամբ դա որեւէ ակցիա չի ենթադրել իրենից, պարզապես այդ պահին որդուց զանգ է ստացել եւ շտապել է պատասխանել նրան, քանի որ տղան տանը միայնակ է եղել: Կքանստելու հանգամանքն էլ պայմանավորված է եղել նրանով, որ հեռախոսն այդ պահին դրված է եղել լիցքավորման, լարն էլ կարճ է եղել, կքանստել է, որպեսզի կարողանա խոսել»:

Կարեն Գիլոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ավդալյանը խոսել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարության հետ, բացատրել իրավիճակը, իրենք էլ կարծես ընդունել են. «Հնարավոր է, այո, նաեւ պատիժ կիրառվի նրա նկատմամբ»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ երեկ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել։

Մարիամ Ղազարյան




Լրահոս