
Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթանում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Այն պատանեկան միջազգային մրցաշար է, տարբեր տարիքային խմբերի համար, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Հուշամրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 500 000 ՀՀ դրամ:
Մրցաշարերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով և պատվոգրերով:
Այս տարի հաղթողի տիտղոսի համար պայքարում են 415 շախմատիստներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Էստոնիայից, Ինդոնեզիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Ղազախստանից, Ֆրանսիայից և Կանադայից: