ArmLur.am-ը գրել էր, որ հայ հրուշակագործների շրջանում նոր բունտ է հասունացել: Հայ հրուշակագործներից պարբերաբար ահազանգեր էինք ստանում, որ Taste of peace Jerusalem խոհարարների ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Սարկիս Յակուբեանի եւ Taste of Peace Armenia-ի ներկայացուցիչ Իսկուհի Համբարձումյանի կեղծարարությունների վերաբերյալ:
Հրուշակագործները, մասնավորապես, պատմել էին, որ Իսկուհի Համբարձումյանն ապրում է Մինսկում և Հայաստան է գալիս միայն այն ժամանակ, երբ միջազգային մրցույթներ պետք է կազմակերպվեն:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մայիսի 19-21 Խորվաթիայում մրցույթ է եղել, Իսկուհի Համբարձումյանը եկել է Հայաստան, թիմ է հավաքել ու մեկնել են մրցույթի:
Ինչպես մեզ հրուշակագործները փոխանցեցին՝ օրեր առաջ էլ նա այցելել է «Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ ու դիպլոմներ, մեդալներ է հանձնել տնօրեն Սոնա Գրիգորյանին և վարժարանի հրուշակագործներին՝ Մարգարիտա Մանուչարյանին և Մարինե Ավետիսյանին՝ միջազգային մրցությներին մասնակցելու համար։ Ինչպես մեզ փոխանցել էին հրոշակագործները, իրականում նրանք որևէ մասնակցություն չեն ունեցել մրցույթի պատրաստական աշխատանքներին:
ArmLur.am-ի հետ զրույցում այսօր «Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոնա Գրիգորյանը պարզաբանեց, որ մեդալներն իրենց տրվել են թիմային աշխատանքի համար, քանի որ իրենց վարժարանի սաների աշխատանքները նույնպես ներկայացված են եղել Խորվաթիայում իրականացվող միջազգային մրցույթին:
Սոնա Գրիգորյանի խնդրանքով ներկայացնում ենք նաև վարժարանի սաների ձեռքի աշխատանքները:
Մանրամասները՝ տեսանյութում։