Որքանո՞վ է հավանական ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն:
Այսօրվա մամլո ասուլիսում այդ մասին հետաքրքրվեցին լրագրողները «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանից: Նրա խոսքով՝ եթե Քոչարյանը ամոթ, խիղճ ունի, և տեսնում է` ինչպես է հասարակությունը ցնցվում իր անունը լսելիս, պետք է վերանա, պետք է չերևա ընդհանրապես, բայց, արի ու տես, որ լավ էլ երևում է:
Անահիտ Բախշյանը չբացառեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի օր կորոշի վերադառնալ և Հայաստանի թագավորը դառնալ:
Ասուլիսի մյուս բանախոս, նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խոսքով էլ՝ Քոչարյանի վերադարձը նոր ողբերգության սկիզբ կլինի Հայաստանի համար: «Բայց չեմ կարծում` դա հնարավոր է»,-եզրափակեց Վահան Շիրխանյանը: