ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան:

Բաթումի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:

Այսօր նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախ երկու երկրների առաջնորդները կունենան առանձնազրույց, այնուհետև տեղի կունենա ընդլայնված կազմերով հանդիպում:




Լրահոս