
Երկուշաբթի` նոյեմբերի 7-ին Լոռիում, Տավուշում,
Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն: Այս մասին հայտնեցին ԱԻՆ Հայպետհիդրոմետ
ծառայությունից: Սյունիքում և Արցախում` ինտենսիվ, լեռնային շրջաններում և
լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Հանրապետության մյուս
շրջաններում էական տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ին նշված
մարզերում կնվազի 13-15 աստիճանով, իսկ մյուս շրջաններում՝ 6-8 աստիճանով:
Նոյեմբերի 8-ի գիշերը ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կրկին կնվազի 3-5
աստիճանով: