6 հայ ըմբիշ կիսաեզրափակչում է. Մ15 ԵԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունգարիայի Կապոշվար քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում հաջող են հանդես գալիս հայ ըմբիշները:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ներկայացանող 12 ըմբիշից 6-ը դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Երեկոյան եզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Արմեն Պապիկյանը (44 կգ), Բալաբեկ Մարկոսյանը (48 կգ), Դավիթ Դավթյանը (57 կգ), Եղիշե Մովսեսյանը (62 կգ) և Պապիկ Ներսիսյանը (68 կգ):




Լրահոս