ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում կկառուցվի առաջին լյուքս դասի բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային ամենաբարձր ստանդարտները՝ Երևանի կենտրոնի նոր բարձրակարգ համալիրում: «Ռենշին» ընկերության ու հյուրանոցային ամենահեղինակավոր ցանցի և բնակելի համալիրների կառավարման բրենդերից մեկի՝ Kempinski-ի միջև կստորագրվի համագործակցության պայմանագիր, որի արդյունքում Երևանի կենտրոնում վեր բարձրացող, Հայաստանում նմանը չունեցող ArtLife համալիրը կմիանա միջազգային բրենդի ցանցին։

ArtLife-ը առաջին լյուսք դասի բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը կլինի Հայաստանում և երկրորդը՝ տարածաշրջանում։ Տերյան 107 հասցեում գտնվող և ընդհանուր աառմամբ 100,000 քառակուսի մետր տարածքով համալիրն ամբողջությամբ համապատասխանելու է միջազգային բրենդային ստանդարտներին: Համալիրում կգործեն ռեստորաններ, սրճարաններ, խանութներ, լողավազան, մշակութային և նորաձևության կենտրոններ, ֆրանսիական բուլվար, այն կունենա նաև գեղեցիկ հրապարակ՝ շատրվանով, կենտրոնը կներառի նաև փակ և բաց լողավազան, տանիքի լաունջ և սքվոշի կորտեր: Ժամանցի այս վայրերը հասանելի կլինեն բոլորի համար:

«Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը շեշտում է՝ ArtLife Kempinski Residences-ը հերթական թաղամասը չէ, այն Հայաստանի միջազգային հայտն է՝ անշարժ գույքի նախագծերի իրականացման ոլորտում:

Նախատեսվում է համալիրը շահագործման հանձնել 2025թ-ի սկզբին։ Համալիրի շահագործումից հետո Kempinski բրենդը շարունակելու է համալիրի կառավարումը և ապահովելու է luxury սպասարկում՝ դրա բնակչների համար:

Kempinski Group-ի զարգացման տնօրեն և կառավարման խորհրդի անդամ Քրիստոֆ Պիֆարետիի խոսքով՝ Artlife-ը նոր ապրելակերպի կենտրոն է լինելու Երևանում:

Համալիրում կառուցված բնակարանների կեսից ավելին արդեն իսկ վաճառված են, բայց դեռ կան բնակարաններ, որոնք կառաջարկվեն սպառողին՝ թե՛ որպես բնակվելու, թե՛ ներդրումային գույք: Շահագործման հանձնելուց հետո այն հավակնում է դառնալ մայրաքաղաքի նոր ձգողականության կենտրոններից մեկը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս