«Եվրատեսիլ 2024»-ը կանցկացվի Շվեդիայի Մալմյո քաղաքում, հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը՝ Eurovision.tv-ն։
«Եվրատեսիլ»-ի պատմության մեջ Մալմյոն իր ուրույն տեղն ունի․ այն մրցույթը հյուրընկալել էր 1992 թ-ին, այնուհետեւ՝ 2013-ին՝ Լորինի առաջին հաղթանակից հետո։
«Մենք ուրախ ենք վերադառնալ այս կենսուրախ եւ դինամիկ քաղաք, որն արդեն ցուցադրել է, որ ունի համապատասխան համերգասրահներ եւ կառույցներ, որոնք կատարյալ են աշխարհի այս խոշորագույն երաժշտական մրցույթը հյուրընկալելու համար»,-նշել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի գործադիր տնօրեն Մարտին Օստերդալը։
Հայտնի է նաեւ որ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը կայանալու է մայիսի 11-ին, առաջին եւ երկրորդ կիսաեզրափակիչները՝ մայիսի 7-ին եւ 9-ին։
Հիշեցնենք, որ Շվեդիան մրցույթը հյուրընկալելու իրավունքը ստացել է «Եվրատեսիլ 2023»-ում Լորինի հաղթանակից հետո։ Դա երգչուհու երկրորդ հաղթանակն էր «Եվրատեսիլ»-ում։