Շախմատի միջազգային մրցաշարում հայ պատանիներն առաջին հորիզոնականներում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ պատանիները առաջին հորիզոնականներում են շախմատի միջազգային մրցաշարում։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Batumi Municipality Cup-2023» մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլշ և այժմ առաջին հորիզոնականում է ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը, որը 6 հնարավորից վաստակել է 5,5 միավոր:

ՖՎ Բենիկ Ագասարովն ու ՖՎ Արսեն Դավթյանը զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ ու 3-րդ հորիզոնականները՝ Էրիկից հետ մնալով 1 միավորով:
«Պատանիները նաև զգալիորեն բարելավում են իրենց վարկանիշները»,- նշել է ֆեդերացիան:




Լրահոս