ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը նախաձեռնել է 24-ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց։

Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից եւ ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

 

 

 

ՍԱԿԱԳԻՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ սկզբունքով է որոշվում նախատեսվող արեւային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը: 

Բագրատ Միքայելյան (46 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Համակարգային, այսինքն՝ մեծ, արեւային կայաններում արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը որոշվելու է միջազգային մրցույթի արդյունքում։

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներկա պահին կոնկրետ տեղանքների համար իրականացվում են նախագծման աշխատանքներ։ Նախատեսվում է, որ այս տարվա նոյեմբերից նախագծված կայանները կդրվեն մրցույթի։ Ամենացածր սակագինն առաջարկող ներդրողը կստանա կառուցման իրավունք։

 

 

 

 

ԱՊԱՍՏԱՐԱՆ

ՀԱՐՑ. Որոշ ժամանակ առաջ շատ էինք լսում ապաստարանների  եւ թաքստոցների մասին. խնդրում եմ բացատրել դրանց տարբերությունը:

Ռաֆայել Հազեյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապաստարանները քաղաքացիական պաշտպանական հատուկ կառույցեր են, որոնք նախատեսված են հակառակորդի զինատեսակների (այդ թվում` միջուկային) բոլոր խոցող գործոններից պաշտպանելու համար: Ապաստարանները կառուցվում են ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպությունների տարածքներում` անձնակազմը պատսպարելու համար:

Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս բնակչության պատսպարումը կազմակերպվում է պարզագույն թաքստոցներում` նկուղային եւ կիսանկուղային հարկերում, հանքախորշերում, ստորգետնյա անցումներում եւ այլ խորացված տարածքներում (մետրոպոլիտենի կայարաններում), որտեղ կազմակերպվում են բնակչության կենսապահովման համար նվազագույն պայմաններ:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարզագույն թաքստոցներն իրենց պաշտպանական հատկանիշներով նվազեցնում են զինատեսակների հարվածային ալիքի եւ բեկորների ներգործությունները:

 




Լրահոս