
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիա` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելու համար: Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Էրդողան-Զելենսկի դեմառդեմ բանակցություններն արդեն մեկնարկել են:
Նշենք, որ հանդիպման արդյունքներով այսօր սպասվում է երկու նախագահների համատեղ հայտարարություն: