ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՈՄԵԼՅԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջին անգամ անցկացվեց սոմելյեների մրցույթ, որի արդյունքում Մարիամ Սաղաթելյանը ճանաչվեց Հայաստանի 2023 թ.-ի լավագույն սոմելյեն։ Մարիամը In Vino գինիների մասնագիտացված խանութի եւ «Տափաստան»-ի համահիմնադիրն է, ավելի քան տասը տարի ոլորտում է։

 

«Մրցույթը բավական լավ էր կազմակերպված՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Թեսթը բավական բարդ էր, քանի որ մենք մրցում էինք ոչ միայն մեր հարեւան երկրների հետ, այլեւ միջազգային ստանդարտներով։ Նման մրցույթներ մեզ շատ էին պետք, ու ուրախ եմ, որ առիթ ստեղծվեց առաջինին մասնակցելու»,-նշեց հաղթողը։

Գիտելիքներն անընդհատ թարմացնելով միայն կարող ես առաջ գնալ՝ կարծում է Մարիամը։ Պատմական պահ ու պատմական իրադարձություն, որը կհարթի հայաստանյան սոմելյեների ուղին միջազգային հարթակներում։ Ինչպե՞ս գրագետ մատուցել գինին, ներկայացնել այն, կռահել դրա պատմությունը մեկ ումպից ու պատմել դրա մասին. ահա թե ինչ է ենթադրում սոմելյեների մասնագիտությունը, որը, սակայն, միայն վերջին տարիներին է հիմնովին ուսումնասիրվում Հայաստանում՝ Հայաստանի սոմելյեների եւ փորձագետների ասոցիացիայի հիմնադրմամբ, որի ջանքերով էլ Երեւանում՝ «Ալեքսանդր» հյուրանոցում, առաջին անգամ իրականացվեց այսպիսի մրցույթ։  Ռուսաստանի սոմելյերների եւ փորձագետների միության ղեկավար, Ռուսաստանի եւ Հայաստանի գինեգործական ուղեցույցների հեղինակ Արթուր Սարգսյանը ոլորտում է արդեն 24 տարուց ավելի։ 2015-2016 թթ.-ին նա սկսեց ուսումնասիրել հայաստանյան գինոգործությունը եւ հասկացավ՝ Հայաստանում ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող այս արվեստը զարգացման եւ աշխարհին լավագույնս ներկայանալու կարիք ունի։ 2017թ.-ին Սարգսյանը ձեռնամուխ եղավ Հայաստանի սոմելյեների եւ փորձագետների ասոցիացիայի հիմնադրմանը։

«Ցավոք սրտի, սոմելյեի կրթությունը Հայաստանում բացակայում է. կան, իհարկե, մարդիկ, որոնք հետաքրքրված են դրանով, բայց ոչ ավելին: Այդ էր պատճառը, որ որոշեցինք ստեղծել պրոֆեսիոնալ մի հարթակ, որտեղ կուսուցանվեին սպասարկման անձակազմի բոլոր հմտությունները, որպեսզի հայկական եւ ներմուծվող գինիները գեղեցիկ ներկայացվեին: Սոմելյեի մասնագիտությունը Հայաստանում արդեն զարգացման փուլում է, եւ կարեւոր է, որ ունենանք լավ մասնագետներ, որոնք կկարողանան գինեգործի աշխատանքի մասին ճիշտ տեղեկություն փոխանցել»,-խոսելով մրցույթի կարեւորության մասին՝ շեշտեց Սարգսյանը:

«Կարող եմ ասել, որ այսօրվա բոլոր մասնակիցներն էլ պրոֆեսիոնալներ են, որովհետեւ չեն վախենում մրցակցել, ցուցադրել, թե ինչ գիտեն ու ինչ են կարողանում: Այսօրվա հաղթանակը պատմական իրողություն է, քանի որ Հայաստանի պատմության մեջ սա սոմելյեների առաջին պրոֆեսոնալ մրցույթն էր, որով էլ Հայաստանն առաջիկայում մուտք կգործի միջազգային ասոցիացիա»,-ասաց նա։  Սոմելյեների առաջին հայկական մրցույթն անցավ երկու օրում։ Առաջին օրվա արդյունքով ընտրվեցին 8 մասնակիցներ, որոնցից տարբեր փորձությունների արդյունքում որոշվեցին 3 ֆինալիստները։ Հաղթողի թեկնածուներին գնահատեցին ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից հրավիրված պրոֆեսիոնալները։ Հայաստանի սոմելյեների եւ փորձագետների ասոցիացիայի տնօրեն Լուիզա Մաթեւոսյանի խոսքով՝ միջոցառումն այսուհետ կրելու է ամենամյա բնույթ։

 

 

 

 

 

ԼԻՍԻՑՅԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹ ԿԼԻՆԻ

Հայ էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակի կապակցությամբ հայտարարվել է Լիսիցյանական շաբաթ, որի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ։

 

Շաբաթը մեկնարկել է Լիսիցյանի ծննդյան օրը՝ հունիսի 27-ին, Ազատության հրապարակում։ Հունիսի 28-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ  «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի  Bon quart խորագրով մենահամերգը։

Հունիսի 29-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի (ԳԱԿ) հատուկ միջոցառումների սրահում կկայանա «Հայոց պարի խազագիրը» բանախոսությունը, իսկ հունիսի 30-ին «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում կկայանա «Մեր պարերը եւ մենք» խորագրով հայկական պարի բաց դաս։ Հուլիսի 2-ին Հայաստանի պատմության թանգարանում կանցկացվի «Պարահեն ինքնություն» բաց դաս-դասախոսությունը։ Հայտնի ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր, գիտությունների վաստակավոր գործիչ Ստեփան Լիսիցյանի դուստրը հիմք դրեց ողջ հայկական պարարվեստի գիտականությանը՝ ուսումնասիրելով պարերը, ապա բացելով պարային ստուդիաներ Թիֆլիսում, Մոսկվայում եւ Հայաստանում։ Հայաստանում պարի առաջին ստուդիայի (որը հետագայում վերածվեց Պարարվեստի ուսումնարանի) հիմնադիրը 1930-ականներից սկսեց գրառել հայկական ավանդական պարերն ու ստեղծեց պարերի գրառման այնպիսի (իՈտՌրՖ ՑպսՏՊՉՌՋպվՌÿ – ԽՌվպՑՏչՐՈՒՌÿ, ԾՏրՍՉՈ, 1940 չ.) մի համակարգ, որպիսին մինչ օրս չի ստեղծվել հետխորհրդային տարածաշրջանում, եւ թերեւս անգերազանցելի է աշխարհում թե՛ իր կիրառման պարզությամբ, մատչելիությամբ, թե՛ գրառման ընդգրկունությամբ։ Գրառել է երկու հազարին մոտ հայ ավանդական պարանմուշներ եւ սկիզբ դրել հայ էթնոպարագիտական դպրոցի եւ հայոց պարահավաքչությանը։ Լիսիցյանական շաբաթվա նախաձեռնողներն են «Կարին» կրթամշակութային ՀԿ-ն եւ Ազգային երգ ու պարի ակադեմիան (ԱԵՊԱ)՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համագործակցությամբ։

 

 

 

 

ԿՀԵՌԱՆԱ՞ «ԲԱՎԱՐԻԱՅԻՑ»

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի շահերը ներկայացնող ֆուտբոլային գործակալ Բակարի Սիսեն հերքել է լուրերը, թե գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաջորդ ամիս վաճառքի կհանի 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։

«Սաուդյան Արաբիայից առաջարկների մասին չեմ լսել։ Ոչ մի կասկած չկա, որ Սադիո Մանեն մնում է «Բավարիայում»։ Նրա դեռ երկու տարի ունի պայմանագրով։ Նա դեռ այստեղ է»,- Սիսեի խոսքը մեջբերում է  Bayern & Germany-ն։ Մանեն անցած ամռանն է «Լիվերպուլից» տեղափոխվել «Բավարիա» 32 միլիոն եվրոյի դիմաց։

Մանեն մյունխենյան թիմի հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

 

 

 

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ «ԻՆՏԵՐ»-Ի ՀԵՏ

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերը» երկարաժամկետ պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մարկուս Տյուրամի հետ. հաղորդում է gianlucadimarzio.com-ը։ 25-ամյա ֆուտբոլիստը կստանա տարեկան 6-6,5 միլիոն եվրո։ Հունիսի 30-ին կավարտվի Մարկուս Տյուրամի պայմանագիրը գերմանական «Բորուսիա Մյոնխենգլադբախի» հետ։ Նա ազատ գործակալի կարգավիճակում անվճար կմիանա միլանյան ակումբին։ Տյուրամի տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 միլիոն եվրո: Ավարտված ակումբային մրցաշրջանում Տյուրամը մասնակցել է 32 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

 

 

 

 

ԱՐՁԱՆ՝ Ի ՊԱՏԻՎ ՇԱԿԻՐԱՅԻ

Շակիրան հասել է լեգենդար կարգավիճակի, քանի որ նրա Pies Descalzos հիմնադրամն օգնել է շատ մարդկանց իր բարեգործական գործունեության միջոցով: Այդ կապակցությամբ Բարանկիլիա քաղաքի քաղաքապետ Խայմե Պումարեխոն հայտարարել է, որ Շակիրայի արձանը շուտով կտեղադրվի այն քաղաքում, որտեղ նա ծնվել է։ Քաղաքապետի խոսքով՝ այս հուշարձանի տեղադրման վայրի ընտրությունը կիրականացնեն քաղաքացիները քվեարկության միջոցով։ «Հարցը, որը մենք տալիս ենք Բարանկիլլայի բնակիչներին, այն է, թե որտեղ են նրանք ցանկանում տեսնել այդ արձանը, որտեղ կցանկանային, որ մենք այն տեղադրենք, եւ դրանով իսկ իրենց մասնակցությունն ունենան, ու մեծ սեր արտահայտենք այդ արտիստուհու հանդեպ»:

«Մենք պատրաստվում ենք հարգանքի տուրք մատուցել Շակիրային։ Մի քանի ամսից մենք կբացենք նրա արձանը, որպեսզի Բարանկիլայի բնակիչները հպարտանան մշակութային այս տեսարժան վայրով, ինչպես նաեւ այցելուները գան «ուխտագնացության», լուսանկարվեն եւ ներդրումներ կատարեն մեր գեղեցիկ քաղաքում»,- ասել է նա։ Շակիրայի քանդակը կունենա 20 ոտնաչափ բարձրություն եւ պատրաստված կլինի բրոնզից։

 

 




Լրահոս