ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ. ԴԵՌ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցումը հասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին, սակայն նա դեռեւս չի ներկայացել նախաքննական մարմին։ Տեղեկացանք, որ Արսեն Թորոսյանը, որն օրումեջ հայտարարում էր, թե պահանջում է իրեն հարցաքննեն, հիմա է՛լ չի ներկայանում ՀԿ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատգամավորը քննիչի հետ հարմարեցնում է իր հարցաքննության օրն ու ժամը, որպեսզի ներկայանա, ու գործընթացը երկարում է դեռ։

Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարի՝ նոյեմբերի 22-ին, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հրավիրի հարցաքննության:

Ասել է թե՝ նախաքննական մարմինը պատրաստվել է ծանուցում ուղարկել Արսեն Թորոսյանին, սակայն իրավապահ համակարգում գնահատական է հնչել, որ նրան մեղադրանք առաջադրելու պահը դեռեւս չի հասունացել: Արդեն իսկ քրեական գործով մի շարք ուշագրավ հանգամանքներ են ի հայտ եկել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Հակակոռուպցիոն կոմիտեն ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին: Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը: Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության՝ «CՕVID-19»-ի ախտորոշման եւ բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաեւ «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը:

 

 

 

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար կենաց-մահու հարց է դարձել Երեւանում իշխանություն պահելը. անվտանգային ու մյուս բոլոր հարցերը թողած՝ ողջ ռեսուրսով լծվել են ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին: Ինչպես հայտնի է, ՔՊ նախընտրական շտաբը ավագանու ընտրություններում գլխավորելու է Արմեն Փամբուխչյանը, որն այսօրվանից  առանց աշխատանքի է մնում, քանի որ գլխավորած ԱԻ նախարարությունն այսօրվանից լուծարվում է. ՔՊ գլխավոր շտաբը Հյուսիսային պողոտայում է գտնվելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հիմա էլ իշխանականների համար օրակարգային է շտաբի պետի տեղակալներ գտնելու հարցը, որոնք Արմեն Փամբուխչյանին կօգնեն նախընտրական քարոզարշավը կազմակերպելու եւ համակարգելու ծանր աշխատանքում: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները փորձում են գտնել մի թեկնածուի, որը կկարողանա հարկ եղած դեպքում ՔՊ-ականներին հավաքել շտաբում, ում խոսքը լսելի ու ազդեցիկ կլինի թիմում բոլորի համար: Ինչպես մեր աղբյուրները փոխանցեցին՝ այս հարցում կարեւոր է հատկապես Տիգրան Ավինյանի «դաբրոն», որը շատ  բծախնդիր է ամեն հարցում: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ՔՊ-ում արդեն ավարտին կհասցնեն նախապատրաստական ողջ աշխատանքները ու կսկսեն քարոզարշավին պատրաստվել:

 

 

 

 

 

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը 2020 թվականի օգոստոսին բնակարան է գնել Արաբկիր վարչական շրջանում։ Նա հանդիսանում է այդ բնակարանի միանձնյա սեփականատերը։ Նա, սակայն, ներկայացրել է նաեւ երկու բնակարան, կրկին՝ Արաբկիրում, որը 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք է կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք կամ անշարժ գույք, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն։ Պատգամավորը շարժական գույք չի հայտարարագրել։ Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բանկային հաշվին առկա նրա դրամական միջոցները տարվա ընթացքում տատանվել են. տարվա սկզբում  նա մի հաշվին 0 դրամ է ունեցել, որը տարվա վերջ դարձել է 933 հազար դրամ, իսկ 877 հազար դրամից էլ մնացել է 2 հազար դրամ։ Առձեռն հայտարարագրած 8 մլն 500 հազար դրամը տարվա վերջում դարձել էր 11 մլն դրամ։ Նրա միակ եկամուտը եղել է պատգամավորական աշխատավարձը՝ 8 մլն 234 հազար դրամի չափով։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 30 մլն 935 հազար դրամ է կազմել։ Հակոբյանի հայտարարագրած միակ ծախսը եղել է 3 մլն 169 հազար դրամը, որը ծախսվել է վարկերի մարման համար։

 

 

 

 

 

 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ԱԺ-ում փակ հանդիպում է ունեցել Արցախի պատգամավորների հետ.հանդիպումը տեւել է մոտ 2 ժամ: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հարությունյանի եւ Արցախի պատգամավորների փակ հանդիպումից: Տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգային հարցեր, ինչպես նաեւ օրենսդրական նախագծեր, նախագահը ներկայացրել է 2022 թվականի ծրագրի կատարման ընթացքը, ինչպես նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի Արցախի աղբյուրներն են հայտնում,  Արայիկ Հարությունյանը բավականին ընկճված է եղել,  անորոշ ու ոչ հուսադրող հայտարարություններ է արել Արցախի հետագա ճակատագրի, ճանապարհների շրջափակման մասով: Արայիկ Հարությունյանը մասնավորապես ասել է, որ իրենց ձեռքում ոչինչ չկա, պետք է պայքարեն, իրենց ձայնը բարձրացնեն, բայց խնդրի լուծման բանալին իրենց ձեռքում չէ: Պատգամավորները Հարությունյանից հետաքրքրվել են՝ տեղյակ է արդյոք՝ ինչ են բանակցում Հայաստանի իշխանությունները, կապի մեջ է արդյոք նրանց հետ։ Հարությունյանը թեեւ ոչ ուղիղ, բայց հասկացրել է, որ իրեն էլ տեղյակ չեն պահում բանակցությունների մասին: Պատգամավորները Հարությունյանի խոսքից հասկացել են, որ նա էլ այլեւս ոչ մի հույս չի կապում Հայաստանի իշխանությունների հետ, Արցախի ապագան անորոշ է, պետք է հույսները միայն իրենց վրա դնեն: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ նրանք նույնպես ցանկանում են՝ շուտ լուծվի խնդիրը, բայց, մյուս կողմից, չեն կարող ուղիղ առճակատման մեջ մտնել ադրբեջանցիների հետ. նրանց առաքելությունը խաղաղության պահպանումն է։

 




Լրահոս