Հունգարիայի Կապոշվար քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում շարունակում են հաջող հանդես գալ հայ ըմբիշները:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ներկայացանող 12 ըմբիշից 3-ը դուրս է եկել եզրափակիչ: Վաղը ոսկե մեդալների համար կպայքարեն Արմեն Պապիկյանը (44 կգ), Բալաբեկ Մարկոսյանը (48 կգ), Եղիշե Մովսեսյանը (62 կգ):