ՔՊ-ն տարված է կուսակցական հարցերով. ինչ են քննարկել դռնփակ նիստում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանական էլիտան հինգշաբթի օրը՝ հուլիսի 6-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավաքվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում կուսակցության նախաձեռնող խմբի նիստին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դռնփակ նիստին քննարկվել են բացառապես կուսակցական հարցեր, իսկ Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած անվտանգային լրջագույն մարտահրավերները կամ Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցրած վերջին սպառնալիքները ՔՊ-ականները չեն էլ քննարկել, մղել են երկրորդ պլան: ՔՊ-ականների համար ավելի առաջնային են ներքաղաքական ու ներկուսակցական հարցերը, օրինակ՝ քննարկել են՝ ինչպես ուժեղացնել կուսակցական կառույցները, ինչպես ավելի շատ երիտասարդների եւ կանանց ներգրավեն կուսակցության շարքերում:

Քննարկվել է նաեւ Մալաթիա-Սեբաստիայի ՔՊ գրասենյակի գործունեության հարցը, որը ընտրակեղծիքների համար փաստացի կասեցված է: Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ ելույթ են ունեցել Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ վարչության անդամները, հարցուպատասխան չի եղել:

Ստացվում է՝ ՔՊ-ականների համար այս իրավիճակում, երբ թշնամին պարբերաբար կրակում է Արցախի եւ Հայաստանի սահմանների ուղղությամբ, անվտանգային կարեւոր հարցերն այլեւս երկրորդական են, տարված են միայն իրենց կուսակցական հարցերով:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս