Armenian text to speach

Փոխանակման կետից գողացել են օտարերկրյա քաղաքացի իր ընկերոջ դրամապանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հուլիսի 5-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի տարադրամի փոխանակման կետից գողացել են օտարերկրյա քաղաքացի իր ընկերոջ դրամապանակը, որի մեջ եղել է 2200 դոլար: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

«Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ի առավոտյան Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել, գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 73-ամյա մի կին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նշված դրամապանակը, որի մեջ եղել է 760 դոլար: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

73-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս